Այսօր: Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 162
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄՎԱԾ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի № 656 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի կողմից 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված հողային հաշվեկշռին՝ ըստ նպատակային նշանակության, հողատեսքերի և սեփականության սուբյեկտների.

1) գյուղատնտեսական նշանակության հողեր` 413,58 (չորս հարյուր տասներեք ամբողջ հիսունութ հարյուրերորդական) հեկտար, որից վարելահող` 88,43 (ութսունութ ամբողջ քառասուներեք հարյուրերորդական) հեկտար, արոտ` 323,87 (երեք հարյուր քսաներեք ամբողջ ութսունյոթ հարյուրերորդական ) հեկտար,

2) բնակավայրի հողեր 2733,42 (երկու հազար յոթ հարյուր երեսուներեք ամբողջ քառասուներկու հարյուրերորդական) հեկտար, որից բնակելի՝ 1140,82 (մեկ հազար մեկ հարյուր քառասուն ամբողջ ութսուներկու հարյուրերորդական), տնամերձ` 367,64 (երեք հարյուր վաթսունյոթ ամբողջ վաթսունչորս հարյուրերորդական) հեկտար, հասարակական` 128,39 (մեկ հարյուր քսանութ ամբողջ երեսունինը հարյուրերորդական) հեկտար, խառը կառուցապատման` 34,47 (երեսունչորս ամբողջ քառասունյոթ հարյուրերորդական) հեկտար, ընդհանուր օգտագործման` 391,07 (երեք հարյուր իննսունմեկ ամբողջ յոթ հարյուրերորդական) հեկտար, այլ հողեր` 1038.73 (մեկ հազար երեսունութ ամբողջ յոթանասուներեք հարյուրերորդական) հեկտար,

3) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր 365,3 (երեք հարյուր վաթսունհինգ ամբողջ երեք տասնորդական) հեկտար,

4) էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր 423,12 (չորս հարյուր քսաներեք ամբողջ տասներկու հարյուրերորդական) հեկտար,

5) հատուկ պահպանվող տարածքների հողեր 94,11 (իննսունչորս ամբողջ տասնմեկ հարյուրերորդական) հեկտար,

6) հատուկ նշանակության հողեր 236,41 (երկու հարյուր երեսունվեց ամբողջ քառասունմեկ հարյուրերորդական) հեկտար,

7) անտառային հողեր 150,84 (մեկ հարյուր հիսուն ամբողջ ութսունչորս հարյուրերորդական) հեկտար,

8) ջրային հողեր 12,72 (տասներկու ամբողջ յոթանասուներկու հարյուրերորդական) հեկտար,

9) քաղաքացիների սեփականության հողեր 461,97 (չորս հարյուր վաթսունմեկ ամբողջ իննսունյոթ հարյուրերորդական) հեկտար,

10) իրավաբանական անձանց հողեր 69,40 (վաթսունինը ամբողջ քառասուն հարյուրերորդական) հեկտար,

11) համայնքային սեփականության հողեր 3196,52 (երեք հազար մեկ հարյուր իննսունվեց ամբողջ հիսուներկու հարյուրերորդական) հեկտար,

12) պետական սեփականության հողեր 687,59 (վեց հարյուր ութսունյոթ ամբողջ հիսունինը հարյուրերորդական) հեկտար,

13) վարչատարածք` 4429,50 (չորս հազար չորս հարյուր քսանինն ամբողջ հիսուն հարյուրերորդական) հեկտար:

14) գյուղատնտեսական նշանակության ոռոգվող հողեր` 89,7 (ութսունինն ամբողջ յոթ տասնորդական) հեկտար, որից վարելահող` 88,4 (ութսունութ ամբողջ քառասուներեք հարյուրերորդական) հեկտար,

15) բնակավայրի ոռոգվող հողեր 123,0 (մեկ հարյուր քսաներեք) հեկտար, որից տնամերձ` 123,0 (մեկ հարյուր քսաներեք) հեկտար,

16) անտառային ոռոգվող հողեր 15,1 (տասնհինգ ամբողջ մեկ տասնորդական) հեկտար, որից վարելահող՝ 15,1 (տասնհինգ ամբողջ մեկ տասնորդական) հեկտար

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ                       
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(22.94 Կբ) հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner