«Ինոհաբ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը «BALATON AI» կրթական և տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցությամբ նախաձեռնում է իրականացնել «Ինտերակտիվ Գյումրի» աշխատանքային անվանումով փորձնական նախագիծը, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել ծրագրավորվող FPV դրոնի, տեսախցիկների, տեղային հաշվարկային հանգույցի և արհեստական բանականության տարրերի վրա հիմնված ինտերակտիվ խաղային համակարգ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Նորոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությամբ, 10-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի զեկուցագիրը, «Ինոհաբ» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ՝ Անի Մարգարյանի գրությունը (համայնքապետարանում մուտքագրված 2026 թվականի օգոստոսի 08-ին N 14353 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. «Ինոհաբ» երիտասարդական հասարակական կազմակերպությանը` որպես նվիրատվություն, հատկացնել 600 000 (վեց հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ` «Ինտերակտիվ Գյումրի» աշխատանքային անվանումով փորձնական նախագիծը կազմակերպելու և իրականացնելու համար: 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեի 8/4/2 գործառական դասակարգման (4819) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից` օրենքով սահմանված կարգով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ինոհաբ» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահին` պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |