«Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ» կառավարման ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել թվով 10 (տասը) էլեկտրականավտոբուս: Համաձայն պայմանագրի ավտոբուսները մատակարարվել են սույն թվականի հուլիս ամսին, մինչդեռ Հարկային օրենսգրքում 2023 թվականի նոյեմբերի 16-ին կատարվել է փոփոխություն, համաձայն որի սահմանվում է 2 տոկոս դրույքաչափով բնապահպանական հարկ, որը լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում մատակարարի համար, լրացուցիչ գումարը կազմում է 12 333 000 (տասներկու միլիոն երեք հարյուր երեսուներեք հազար) Հայաստանի Հանրապետության դրամ Վանաձոր և Գյումրի համայնքների համար, որը հավասարաչափ կբաժանվի երկու համայնքների միջև։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք կատարել փոփոխություն Վանաձոր և Գյումրի համայնքների միջև 2021 թվականի հունիսի 29-ին կնքված համաներդրման պայմանագրում՝ ավելացնելով Գյումրի համայնքի համաներդրման չափը 6 166 500 (վեց միլիոն հարյուր վաթսունվեց հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամով։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ա.Փելեշյանի՝ Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված գրությունը (համայնքապետարանում մուտքագրված 2024 թվականի օգոստոսի 1-ին 12955 թցագրմամբ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. «ԴԱՇԻՆՔ` հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրով նախատեսված բաղադրիչների իրականացման համար, որպես համաներդրում/համաֆինանսավորում/ հատկացնել 6 166 500 (վեց միլիոն հարյուր վաթսունվեց հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ: 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսա- տնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024թվականի բյուջեի 1/6/1 գործառական դասակարգման (4637) «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայքների ոչ առևտրային կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից` օրենքով սահմանված կարգով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից |