Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017թվականի նոյեմբերի 06-ի N 119-Նորոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի շախմատի ֆեդերացիաի(այսուհետ՝ֆեդերացիա) նախագահի առաջին տեղակալ՝ Սմբատ Լպուտյանի համայնքի ղեկավարին ուղղված գրությունը (համայնքապետարանում համապատասխանաբար մուտքագրված՝ 2024 թվականի փետրվարի 05-ի և ապրիլի 02-ի NN 2177, 6200 թվագրումներով)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Ֆեդերացիաին, որպես նվիրատվություն հատկացնել 3 000 000 (երեք միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ՝ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց 23-րդ շախմատի աշխարհի անհատական առաջնության կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու նպատակով: 2.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի 8/4/2 գործառական դասակարգման (4819) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից` օրենքով սահմանված կարգով: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ֆեդերացիաի նախագահի առաջին տեղակալՍմբատ Լպուտյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |