Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում (լսումներ) N 5
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

03 մայիսի 2024 թվականի N 5

Հ Ր Ա Վ Ե Ր ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

2024 թվականի մայիսի 03-ին ժամը 15:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկում (այսուհետ՝ քննարկում): Քննարկման թեմանները՝

1. «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի հիմնանորոգվող հատվածում կատարվող շինարարական աշխատանքների ընթացքին խոչընդոտ հանդիսացող ծառերը և մացառները հատելու մասին»

2. «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում եկեղեցու հարևանությամբ գտնվող եղևնիները հատելու մասին»
Զեկուցողներ՝ Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետ՝ Հ.Գասպարյան «Գյումրու կոմունալ ծառայություն» ՀԲՀ-ի դենդրոլոգ՝ Ա.Մովսիսյան

Քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող շահագրգիռ անձիք (ֆիզիկական, իրավաբանական) իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ուղարկել Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ gyumri@gyumri.amկամ հանձնել հանրային քննարկման քարտուղարին սույն հրավերի հրապարակման պահից սկսած 10 օրվա ընթացքում՝ անկախ քննարկմանը ներկա գտնվելու հանգամանքից: Քննարկման մասնակիցները իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ներկայացնել քննարկման քարտուղարին նաև հանրային քննարկման ավարտից հետո 5 օրվա ընթացքում:

Ակնկալում ենք ակտիվ քննարկում

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև

Տեսաձայնագրությունը


Կից փաստաթղթեր՝
(2.84 Մբ) Ամփոփաթերթ և տեղեկանք
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ

Անհայտ օգտատեր 6 ամիս առաջ
Գյումրու քաղքապետարանի հարգելի գործընկերներ, ամփոփաթերթում և տեղեկանքում նշված է, որ առարկություններ և առաջարկներ չեն ներկայացվել, այնինչ հանրային քննարկման ընթացքում ներկայացվել են բազմաթիվ առարկություններ և առաջարկներ։ Խնդրում եմ նշել, որ գրավոր առարկություններ և առաջարկներ չեն ներկայացվել, եղել են առարկություններ և առաջարկություններ հանրային քննարկման մասնակիցների կողմից։ Առաջարկում եմ այս էջի կից փաստաթղթեր հատվածում կցել նաև՝ հանրային քննարկման մասնակիցների ցուցակը, հանդիպման արձանագրությունը և ամբողջական ձայնագրությունը։ Կանխավ շնորհակալություն։
Պատասխանել

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner