Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 4-րդ և 25-րդ կետերով և Հայաստանի Հանրապետությանվարչապետի 2024 թվականի հունվարի16-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» N36-Աորոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցի 3-րդ կետի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրիհամայնքիավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրիհամայնքի բնապահպանական հարկ վճարվող թվով 3 ընկերությունների կողմից վճարված բնապահպանական հարկից մասհանվող գումարներով«Գյումրի համայնքի կանաչ տարածքների համար կայուն ոռոգման ջրի ապահովման համակարգի ներդրում՝ ջրի խնայող տեխնոլոգիաների կիրառմամբ» բնապահպանական ծրագրին՝ համաձայն հավելվածի։ 2. Սահմանել, որ 1) ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 7665400 (յոթմիլիոն վեց հարյուրվաթսունհինգհազար չորս հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, 2) ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարը։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից։ |