Այսօր: Երկուշաբթի, 11 Մայիսի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 177
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 146-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 դեկտեմբերի 2025 թվականի N 146-Ա

ՍԱՅԱԹ ՇՄԱՎՈՆԻ ԹԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄՍԻՑ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍԸ ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Սայաթ Շմավոնի Թաթևոսյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինողին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Կիա Օպտիմա 2.4» («KIA OPTIMA 2.4») մակնիշի, 35 XC 253 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2019 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով:
      Տրանսպորտային միջոցը, որը սեփականության իրավունքով պատկանում է Սայաթ Շմավոնի Թաթևոսյանին, 2019 թվականի հոկտեմբերի 09-ին վթարի է ենթարկվել՝ բախվելով գնացքին, որի պատճառով դարձել է հետագա շահագործման համար ոչ պիտանի և ենթակա է հաշվառումից հանման խոտանման պատճառով (հիմք՝ վարչական գործ թիվ ՎԴ5/0280/05/22, Վերաքննիչ վարչական դատարանի 2024 թվականի հունիսի 21-ի որոշումը, թվով քսանչորս լուսանկարներ դեպքի վայրից):
      Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Սայաթ Շմավոնի Թաթևոսյանի (հաշվառված՝ քաղաք Գյումրի Լազոյի փողոց տուն 12 հասցեում, անձնագիր N AT0528536, տրված՝ 2020 թվականի հուլիսի 24-ին, ոստիկանության 064-ի կողմից, սոցիալական ապահովության քարտ՝ 3901940170) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2025թվականի հոկտեմբերի 29-ին N 16682 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

     1.Սահմանել արտոնություն Սայաթ Շմավոնի Թաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի գույքահարկի 2019 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի ընդամենը 430.007 (չորս հարյուր երեսուն հազար յոթ) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը 2019 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմում է 64.167 (վաթսունչորս հազար հարյուր վաթսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 19.192 (տասնինը հազար հարյուր իննսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ 2021 թվականի հունվար ամսից մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար մայր գումարը կազմում է 275.000 (երկու հարյուր յոթանասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 71.648 (յոթանասունմեկ հազար վեց հարյուր քառասունութ) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդամենը մայր գումարը կազմում է 339.167 (երեք հարյուր երեսունինը հազար հարյուր վաթսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 90.840 (իննսուն հազար ութ հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
    2.Սույն որոշումն ուժի մեջ է Սայաթ Շմավոնի Թաթևոսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -25

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ԱՆԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ԷԼԲԱԿՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ԷՄՄԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՔՆԱՐԻԿ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԱԼՅԱ

ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱՆ

ՆԱԶԱՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԶԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԵԴԻԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱՐՏԱԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՎԱՀԵ

ՄՈՍՈՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՍԻՄՈՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.56 Մբ) Դիմում Սայաթ Թաթևոսյան
(516.99 Կբ) Անձնագիր Սայաթ Թաթևոսյան
(1.53 Մբ) Լուսանկարներ
(11.85 Կբ) Հիմնավորում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 5

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner