Միքայել Թադևոսի Վարդանյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինողին՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող «ՊԵԺՈՏ 605» (PEUGEOT 605) մակնիշի, 35 RL 479 հաշվառման համարանիշով (հիմք՝տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 06BB620977, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր N KG620987) տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2018 թվականի մայիս ամսից մինչև 2026 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով:
Տրանսպորտային միջոցը, որը սեփականության իրավունքով պատկանում է Միքայել Թադևոսի Վարդանյանին, գնվել է ապակոմպլեկտավորված վիճակում որպես պահեստամաս, ի սկզբանե չի շահագործվել, քանի որ պիտանի չի եղել շահագործման համար, բացակայել է շարժիչը և ընթացքային շատ դետալներ, չի անցել տեխնիկական զննություն և ավտոտրանսպորտային միջոցների պատասխանատվության պարտադիր ապահովագրություն, այն ենթակա է հաշվառումից հանման խոտանման պատճառով (հիմք՝ թվով տասնմեկ լուսանկարներ):
Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Միքայել Թադևոսի Վարդանյանի /////////////////////////////////////////////////////)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Սահմանել արտոնություն Միքայել Թադևոսի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի գույքահարկի 2018 թվականի մայիս ամսից մինչև 2026 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի ընդամենը 428.466 (չորս հարյուր քսանութ հազար չորս հարյուր վաթսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը 2018 թվականի մայիս ամսից մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմում է 103.116 (մեկ հարյուր երեք հազար հարյուր տասնվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 36.684 (երեսունվեց հազար վեց հարյուր ութսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, 2021 թվականի հունվար ամսից մինչև 2026 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար մայր գումարը կազմում է 222.813 (երկու հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 65.853 (վաթսունհինգ հազար ութ հարյուր հիսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդամենը մայր գումարը կազմում է 325.929 (երեք հարյուր քսանհինգ հազար ինը հարյուր քսանինը) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ տույժը՝ 102.537 (մեկ հարյուր երկու հազար հինգ հարյուր երեսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Միքայել Թադևոսի Վարդանյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: