|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 ապրիլի 2024 թվականի N 74-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ԱՂԱՍԻ ԴԱՎՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի բնակիչ Աղասի Դավոյանի ընտանիքին պատկանող Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի 10-րդ շենքի 1-ին բնակարանում բռնկված հրդեհի պատճառով այրվել է խոհանոցն ամբողջությամբ գույքի հետ միասին: Հաշվի առնելով վերոգրյալը, ելնելով Աղասի Դավոյանի ընտանիքին դրամական օգնություն հատկացնելու անհրաժեշտությունից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Նորոշման 1-ին կետով հաստատված կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի պարտականությունները ժամանակավորապես կատարող, փ/ծ գնդապետ Ա.Ափոյանի 2024 թվականի մարտի 15-ին տրված՝ թիվ 476-95/15 տեղեկանքը և հիմք ընդունելով քաղաքացի Աղասի Դավոյանի` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված դիմումը (Գյումրու համայնքապետարանում մուտքագրված 2024 թվականի մարտի 27-ին N 5858 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի բնակիչ Աղասի Դավոյանի ընտանիքին որպես դրամական օգնություն հատկացնել 100 000 (հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: 2.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի 10/7/1 գործառական դասակարգման (4729) «Այլ նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աղասի Դավոյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -24 ՍՎԵՏԼԱՆԱ ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ՍԵՆԻԿ ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ՎԱՐԴԵՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՔՆԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ ԳՈՌ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԻՐԶՈՅԱՆ ԶՈՅԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ՆԱԻՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՍԱՆՈՅԱՆ ԿԱՐԵՆ ՍՈՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԽԱԺԱԿ ՎԱՐԱԺՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(494.29 Կբ)
Առդիր |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|