|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 փետրվարի 2026 թվականի N 11-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 32-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի N 167-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու և 2023 թվականի դեկտեմբերի 29-ի N 281-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 32-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը. 1) որոշման 1-ին կետում «560000 (հինգ հարյուր վաթսուն հազար)» թիվը և բառերը փոխարինել «672000 (վեց հարյուր յոթանասուներկու հազար)» թվով և բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ համարել հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -28 ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱՆԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ՍԱՄՍՈՆ ԷԼԲԱԿՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ ՄԵԼԻՔՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԷՄՄԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ ՇԱՎԱՐՇ ԱՐԱՄՅԱՆ ՔՆԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱԼՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՐԵԿ ԲԵԳԶԱԴՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ՎԱՀԱՆ ԴԱՎԹՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԱԴԱՄՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԼԻԶԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԵԴԻԳԱՐՅԱՆ ԱՐՏԱԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՀԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՄՈՍՈՅԱՆ ԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(213.57 Կբ)
Նախագիծ |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|