Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 151-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2024 թվականի N 151-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՂԱՆԴԻԼՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 24/4 ՀԱՍՑԵԻ 6,38 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԻՆՔՆԱԿԱՄ ՀԱՐԹԱԿԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՎԱԾ 7,58 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի N 24 հասցեի շենքի N 35 հասցեի դիագնոստիկ կենտրոնը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Դավիթ Անատոլիի Պալյանին (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 06222024-08-0035 վկայական): Քաղաքացի Դավիթ Անատոլիի Պալյանի կողմից լիազորված անձ Ավետ Ավետիսյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին՝ քաղաքացի Դավիթ Անատոլիի Պալյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի N 24 հասցեի շենքի N 35 հասցեի դիագնոստիկ կենտրոնին հարակից, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 29052024-08-0052 վկայական) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի N 24/4 հասցեի 6,38 (վեց ամբողջ երեսունութ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով ինքնակամ հարթակը և նրա պահպանման ու սպասարկման համար զբաղեցված 7,58 (յոթ ամբողջ հիսունութ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը քաղաքացի Դավիթ Անատոլիի Պալյանին վարձակալության տրամադրելու խնդրանքով: Նկատի ունենալով վերոգրյալը, հաշվի առնելով, շինությունը և հողամասը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ տրամադրել մրցույթով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 4-րդ բաժնի 34.2-րդ, 35-րդ կետերի, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Դավիթ Անատոլիի Պալյանի կողմից լիազորված անձ Ավետ Ավետիսյանի դիմումը (մուտքագրված համայնքապետարանում 2023 թվականի օգոստոսի 25-ին N 17702 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի N 24/4 հասցեի 6,38 (վեց ամբողջ երեսունութ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով ինքնակամ հարթակը և նրա պահպանման ու սպասարկման համար զբաղեցված 7,58 (յոթ ամբողջ հիսունութ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը 10 (տասը) տարի ժամկետով վարձակալության տրամադրել տվյալ շինությունը իրականացրած քաղաքացի Դավիթ Անատոլիի Պալյանին:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված շինության և հողամասի վարձակալության վարձավճարի չափ սահմանել՝ տարեկան 20000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Դավիթ Անատոլիի Պալյանի կողմից լիազորված անձ Ավետ Ավետիսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -19

ՍԱՄՍՈՆՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ

ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՍԱՀԱԿՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ

ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՎԱՐԱԺՅԱՆ ԽԱԺԱԿ

ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ՍԵՆԻԿ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԶՈՅԱ

ԽԱՆԱՄԻՐՅԱՆ ԵՐՎԱՆԴ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԼԻԼԻԹ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՌ

ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՄԱԼԽԱՍՅԱՆ ԿԱՐԵՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(13.19 Կբ) հիմնավորում
(4.44 Մբ) կից նյութ
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 141

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner