Այսօր: Երեքշաբթի, 24 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 385
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 3-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունվարի 2024 թվականի N 3-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի, 27-33-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի կողմից ներկայացված Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, ծախսերի և եկամուտների հետևյալ հաշվեկշռվածությամբ՝ 1) եկամուտներ՝ 5 883 701 900 (հինգ միլիարդ ութ հարյուր ութսուներեք միլիոն յոթ հարյուր մեկ հազար ինը հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, 2) ծախսեր՝ 5 883 701 900 (հինգ միլիարդ ութ հարյուր ութսուներեք միլիոն յոթ հարյուր մեկ հազար ինը հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ։

2. Սահմանել որ՝ համայնքի ղեկավարը համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման ընթացքում կարող է կատարել վերաբաշխումներ բյուջեով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 10%-ի սահմաններում, սույն որոշումով հաստատված ծախսերի գործառական դասակարգման առանձին խմբերի և ենթախմբերի, ինչպես նաև ենթախմբերի ներսում, այն պայմանով, որ թույլ չտրվի սույն որոշմամբ յուրաքանչյուր ենթախմբի գծով նախատեսված հատկացումների կրճատում ոչ ավել, քան 20%-ի չափով կամ ավելացում 35%-ից ավելի չափով:

3. Թույլատրել համայնքի ղեկավարին սույն որոշմամբ հաստատված հատկացումների սահմաններում.
1) համայնքի ավագանու մշտական գործող համապատասխան հանձնաժողովի ներկայացմամբ հաստատել սոցիալական ծրագրերով նախատեսված ծառայությունների և շահառուների ցանկն ու կազմակերպել վճարումների կատարումը,
2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այլ ծախսերի (միջոցառումների կազմակերպում), նվիրատվությունների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը և ծախսերի իրականացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -27

ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ

ԼՈՒՍԻՆԵ ՍԱՆՈՅԱՆ

ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ

ՄԽԻԹԱՐ ՍԱՀԱԿՅԱՆ

ԱՐՈՒՍՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԹՈՐԳՈՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ՆԱԻՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ

ԳԵՎՈՐԳ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ

ԽԱԺԱԿ ՎԱՐԱԺՅԱՆ

ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀԱՄԼԵՏ ԱՍԱՏՐՅԱՆ

ՍԵՆԻԿ ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

ՔՆԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԻԿՈԼԱՅ ՂԱԶԱՐՅԱՆ

ԱՂԱՍԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ՇԱՎԱՐՇ ԱՐԱՄՅԱՆ

ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ԳՈՌ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԿԱՐԵՆ ՍՈՍՅԱՆ

ՍՎԵՏԼԱՆԱ ԱԴԱՄՅԱՆ

ՆԱՐԵԿ ՄԻՐԶՈՅԱՆ

ՀԱՍՄԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ԿԱՐԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ

ՎԱՐԴԵՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(613.16 Կբ) Հավելված
(3.09 Մբ) Ուղերձ
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 332
  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner