|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 մայիսի 2024 թվականի N 114-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԳՈԳՈՒՆՑԻ ՓՈՂՈՑ № 3/6 ՀԱՍՑԵԻ 18.23 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գոգունցի փողոցի 3 շենք № 4 հասցեի 123.48 (մեկ հարյուր քսաներեք ամբողջ քառասունութ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը և բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացիներ Անահիտ Ջանիբեկի Աբրահամյանին (3/4մաս) և Գրիգոր Մամիկոնի Աբրահամյանին (1/4մաս) (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 30122020-08-0030 վկայական): Քաղաքացիներ Անահիտ Աբրահամյանը և Գրիգոր Աբրահամյանը դիմել են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 01042024-08-0072 վկայական) Գոգունցի փողոցի № 3/6 հասցեի 18.23 (տասնութ ամբողջ քսաներեք հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի միջոցով իրենց օտարելու խնդրանքով: Նկատի ունենալով վերոգրյալը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի դրույթների, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացիներ Անահիտ Աբրահամյանի և Գրիգոր Աբրահամյանի դիմումը (մուտքագրված համայնքապետարանում 2023 թվականի հոկտեմբերի 10-ին №22483 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Քաղաքացիներ Անահիտ Ջանիբեկի Աբրահամյանին (3/4 մաս) և Գրիգոր Մամիկոնի Աբրահամյանին (1/4 մաս) ուղղակի վաճառքի միջոցով օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գոգունցի փողոցի 3 շենք № 4 հասցեի 123.48 (մեկ հարյուր քսաներեք ամբողջ քառասունութ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասին հարակից, Գոգունցի փողոցի № 3/6 հասցեի համայնքի սեփականություն հանդիսացող, կառուցապատումից ազատ, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 18.23 (տասնութ ամբողջ քսաներեք հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը՝ որպես բակ: 2. Օտարվող հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքով, որը հողամասի օտարման պահին կազմում է 10514 (տասը հազար հինգ հարյուր տասնչորս) Հայաստանի Հանրապետության դրամ` 1.0 (մեկ) քառակուսի մետրի դիմաց, ընդամենը` 191670 (մեկ հարյուր իննսունմեկ հազար վեց հարյուր յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներ Անահիտ Աբրահամյանին և Գրիգոր Աբրահամյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -25 ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԱՐԱՄՅԱՆ ՇԱՎԱՐՇ ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ՍԵՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԴԵՎԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԹՈՐԳՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՔՆԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՂԱՍԻ ՄԱԼԽԱՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՌ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԼԻԼԻԹ ՊԱՊԻԿՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՍԱՆՈՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՎԱՐԱԺՅԱՆ ԽԱԺԱԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(2.50 Մբ)
կից նյութ |
|
(12.34 Կբ)
հիմնավորում |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|