Հիմք ընդունելով քաղաքացի Գայանե Լյովայի Մխիթարյանի կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված 2021 թվականի հունվարի 29-ի N 1556, 2026 թվականի մարտի 02-ի N 2844 թվագրմամբ դիմումները և Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 04-ի N ՎԴ5/0513/05/23 վճիռը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող, ինքնակամ կառուցված շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» N 178-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) որոշման հավելվածի «Հողամասի համար վճարվելիք գումարի չափը» սյունակի 7-րդ տողում «66016» թիվը փոխարինել «18489» թվով,
2) որոշման հավելվածի «Գույքի համար վճարվելիք գումարի չափը» սյունակի 7-րդ տողում «201353» թիվը փոխարինել «147798» թվով,
3) որոշման հավելվածի «Հողամասի համար վճարվելիք գումարի չափը» սյունակի 8-րդ տողում «86450» թիվը փոխարինել «24212» թվով,
4) որոշման հավելվածի «Գույքի համար վճարվելիք գումարի չափը» սյունակի 8-րդ տողում «163625» թիվը փոխարինել «120105» թվով,
5) որոշման հավելվածի «Հողի տարածագնահատման գոտին» սյունակի 7-րդ և 8-րդ տողերում «10» թիվը փոխարինել «9 (հին)» թվով և բառով,
6) որոշման հավելվածի «Դիմումի համար» սյունակի 7-րդ և 8-րդ տողերում «04.08.2025» թվերը փոխարինել «29.01.2021» թվերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: