|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 մայիսի 2024 թվականի N 105-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՎՈՎ 5 (ՀԻՆԳ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N-119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց», «Տիգրան Պետրասյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց», «Համալիր մանկապատանեկան մարզադպրոց», «Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոց», «Գյումրու մանկիկ-մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) տնօրենների գրությունները՝ ուղղված Գյումրի համայնքի ղեկավարին (Գյումրու համայնքապետարան մուտքագրված` 2024 թվականի ապրիլի 19-ին N7166, ապրիլի 25-ին NN 7425,7441, ապրիլի 26-ին N 7547,ապրիլի 15-ին N 6856, մայիսի 07-ին N 8005 թվագրություններով)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Կազմակերպություններին գույքի ձեռք բերման և ընթացիկ վերանորոգման նպատակով, որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի (4819) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից հատկացնել 2 387 000 (երկու միլիոն երեք հարյուր ութսունյոթ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: 2.Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին սույն որոշման 1-ին կետում նշված գումարների հատկացումը կատարել համապատասխան գործառական դասակարգմանը` համաձայն հավելվածի` օրենքով սահմանված կարգով: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպությունների տնօրեններին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -27 ՍՎԵՏԼԱՆԱ ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԱՍԱՏՐՅԱՆ ՇԱՎԱՐՇ ԱՐԱՄՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ՍԵՆԻԿ ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ՎԱՐԴԵՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԹՈՐԳՈՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՔՆԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՂԱՍԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ ԳՈՌ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԻՐԶՈՅԱՆ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՊԱՊԻԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ՆԱԻՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՍԱՀԱԿՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՍԱՆՈՅԱՆ ԿԱՐԵՆ ՍՈՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԽԱԺԱԿ ՎԱՐԱԺՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԼՈՒՍԻՆԵ ՍԱՆՈՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(19.84 Կբ)
Հավելված |
 |
(4.13 Մբ)
Առդիր |
 |
(18.33 Կբ)
Հիմնավորում |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|