Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքն ու հողամասերը վարձակալության և (կամ) կաուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար մրցութային հանձնաժողով ստեղծելու, անհատական կազմը հաստատելու՝ աճուրդավար ու արձանագրող նշանակելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 17-ի N 110-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 100-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 1-ին կետի ենթակետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «1) Կարեն Մխիթարյան - Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի (այսուհետ բաժին) պետի ժամանակավոր պաշտոնակատար» ,
2) Հովիկ Ղազարյան – Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետի պարտականությունները կատարող,
3) Հրաչիկ Վարդանյան – Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի պարտականությունները կատարող,
4) Էդգար Բաղդասարյան - ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու (այսուհետ ավագանու անդամ) անդամ,
5) Լիզա Գասպարյան – ավագանու անդամ,
6) Լուսինե Անանյան - ավագանու անդամ,
7) Աննա Մուրադյան – ավագանու անդամ,
8) Սիրվարդ Բասենցյան – բաժնի գործակալ:»։
2) 2-րդ կետում «Ավետիս Առաքելյան» բառերը փոխարինել «Կարեն Մխիթարյան» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի անդամներին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: