|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հունիսի 2024 թվականի N 150-Ա |
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԱՆՑՈՎԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ՍՈՒՍԱՆՆԱ ՍՏԵՓԱՆԻԿԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ԱՆԻ ՎԱՐԴԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ԼԻԱՆԱ ՎԱՐԴԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ԱՆՆԱ ՎԱՐԴԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ԳԱՅԱՆԵ ՎԱՐԴԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՆՎԻՐԱՏՐՎԱԾ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՉԵՐԱԶԻ ՓՈՂՈՑ № 2 ՀԱՍՑԵՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴԻ ՏԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ 266.64 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՊԱՏԿԱՆ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Գյումրի քաղաքի Չերազի փողոց № 2 հասցեով հանրային բնակելի ֆոնդի տունը նվիրատրվել է քաղաքացիներ Վարդան Վարանցովի Կարապետյանին, Սուսաննա Ստեփանիկի Կարապետյանին, Անի Վարդանի Կարապետյանին, Լիանա Վարդանի Կարապետյանին, Աննա Վարդանի Կարապետյանին, Գայանե Վարդանի Կարապետյանին և Արմինե Վարդանի Կարապետյանին (հիմք` Գյումրի համայնքի ղեկավարի 1997 թվականի օգոստոսի 30-ի N 630-Ա որոշում): Քաղաքացի Սուսաննա Կարապետյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին նշված բնակելի տան պահպանման և սպասարկման համար, փաստացի զբաղեցրած 266.64 (երկու հարյուր վաթսունվեց ամբողջ վաթսունչորս հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով համայնքապատկան հողամասը ուղղակի վաճառքի միջոցով իրենց օտարելու խնդրանքով: Նկատի ունենալով, որ օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով, չեն գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, hողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով և հիմք ընդունելով քաղաքացի Սուսաննա Կարապետյանի դիմումը` (մուտքագրված համայնքապետարանում 2024 թվականի փետրվարի 02-ին № 2496 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Քաղաքացիներ Վարդան Վարանցովի Կարապետյանին, Սուսաննա Ստեփանիկի Կարապետյանին, Անի Վարդանի Կարապետյանին, Լիանա Վարդանի Կարապետյանին, Աննա Վարդանի Կարապետյանին, Գայանե Վարդանի Կարապետյանին և Արմինե Վարդանի Կարապետյանին ուղղակի վաճառքի միջոցով օտարել որպես ընդհանուր բաժնային սեփականություն իրենց նվիրատրված Չերազի փողոց № 2 հասցեով հանրային բնակելի ֆոնդի տան պահպանման և սպասարկման համար փաստացի զբաղեցրած 266.64 (երկու հարյուր վաթսունվեց ամբողջ վաթսունչորս հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով համայնքապատկան հողամասը` համաձայն կից տրվող հատակագծային ուրվանկարի: 2. Օտարվող հողամասերի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքով, որը հողամասի օտարման պահին կազմում է 10514 (տասը հազար հինգ հարյուր տասնչորս) Հայաստանի Հանրապետության դրամ` 1.0 (մեկ) քառակուսի մետրի դիմաց, ընդամենը` 2803452 (երկու միլիոն ութ հարյուր երեք հազար չորս հարյուր հիսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Սուսաննա Ստեփանիկի Կարապետյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
Կողմ -20 ՍԱՄՍՈՆՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍԱՀԱԿՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՎԱՐԱԺՅԱՆ ԽԱԺԱԿ ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ՍԵՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԶՈՅԱ ԽԱՆԱՄԻՐՅԱՆ ԵՐՎԱՆԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԼԻԼԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՌ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ ԿԱՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(2.44 Մբ)
կից նյութ |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|