Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող, (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 18112025-08-0068) Գյումրի քաղաքի Շիրակացու փողոց N 56/7 հասցեի 496,47 (չորս հարյուր ինսունվեց ամբողջ քառասունյոթ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով գետնանցումը և դրա կառուցապատման ու սպասարկման համար զբաղեցված 0,059816 (զրո ամբողջ հիսունինը հազար ութ հարյուր տասնվեց միլիոներորդական) հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագորման գործառնական նշանակությամբ հողամասը, մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրել 10 (տասը) տարի ժամկետով՝ վերականգնելու ըստ նպատակային նշանակության ծառայեցնելու նպատակով:
2. Հիմք ընդունելով «Ֆուլ Քոնսալթինգ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սույն որոշման 1-ին կետում նշված գույքի շուկայական վարձավճարի արժեքի գնահատման վերաբերյալ եզրակացությունը (գնահատման հաշվետվություն N FCG1225-0001)՝ մրցույթի մեկնարկային վարձավճարի չափ սահմանել ամսական՝ 600000 (վեց հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: