|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հունիսի 2024 թվականի N 159-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋՈՑՈՎ «ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿԱՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հաշվի առնելով 2016 թվականի մայիսի 11-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի(այսուհետ՝ ՎԶԵԲ) և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) վարկային, և ՎԶԵԲ-ի և Գյումրու համայնքապետարանի միջև ստորագրված Ծրագրի համաձայնագրերի 2024 թվականի փետրվարի 16-ին ստորագրված, համապատասխանաբար թիվ 2 և թիվ 1 լրացումները՝ ՎԶԵԲ-ը Ծրագրի իրականացնող խմբին ցուցաբերվող աջակցության ծառայությունների (մանրամասն նախագծերի պատրաստում, շինաշխատանքների հեղինակային և տեխնիկական վերահսկողության իրականացում, ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացում, շրջակա միջավայրի, սոցիալական և առողջապահական ազդեցությունների գնահատում և գործողությունների պլանի կազմում) ձեռք բերման նպատակով տրամադրում է 750,000 (յոթ հարյուր հիսուն հազար) եվրոյի չափով տեխնիկական համագործակցության դրամաշնորհ։ Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել հաստատելու նշված դրամաշնորհի համաձայնագիրը։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի՝ ի դեմս Գյումրի համայնքի ղեկավարի և ՎԶԵԲ-ի միջև ստորագրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհային համաձայնագիրը՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -18 ՍԱՄՍՈՆՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՎԱՐԱԺՅԱՆ ԽԱԺԱԿ ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ՍԵՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԶՈՅԱ ԽԱՆԱՄԻՐՅԱՆ ԵՐՎԱՆԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԼԻԼԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՌ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ ԿԱՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(18.20 Կբ)
Հիմնավորում |
|
(87.38 Կբ)
Հավելված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|