|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 փետրվարի 2026 թվականի N 2-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՇՎԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 171-Ն որոշման 1-ին կետով ընդունված կանոնակարգի 88-րդ և 89-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու խմբակցությունների ղեկավարների գրությունները (համայնքապետարանում մուտքագրված 2026 թվականի հունվարին՝ Զ/16, Զ/27, Զ/28, Զ/39, 315 թվագրումներով)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու հերթական երրորդ նստաշրջանի՝ ավագանու հինգ անդամից բաղկացած ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով): 2. Հաստատել Հանձնաժողովի հետևյալ անհատական կազմը՝ 1) Անանյան Լուսինե - «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» խմբակցություն, 2) Արամյան Շավարշ - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, 3) Ադամյան Սվետլանա-«Մեր քաղաքը» խմբակցություն, 4) Մոսոյան Սուսաննա - «Իմ հզոր համայնք» խմբակցություն, 5) Մուրադյան Աննա -«Մայր Հայաստան» խմբակցություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման 1-ին կետով ստեղծված Հանձնաժողովի անդամներին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -29 ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱՆԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ՍԱՄՍՈՆ ԷԼԲԱԿՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ ՄԵԼԻՔՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԷՄՄԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ ՇԱՎԱՐՇ ԱՐԱՄՅԱՆ ՔՆԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱԼՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՐԵԿ ԲԵԳԶԱԴՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ՎԱՀԱՆ ԴԱՎԹՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԱԴԱՄՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԼԻԶԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԵԴԻԳԱՐՅԱՆ ԱՐՏԱԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՀԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՄՈՍՈՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.81 Մբ)
առդիր |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|