Այսօր: Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 148-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 սեպտեմբերի 2026 թվականի N 148-Ա

ՂԱՐԻԲ ԽԱՉԻԿԻ ԱՐԱՍԽԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՑ ՄԻՆՉԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄԻՍԸ ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Ղարիբ Խաչիկի Արասխանյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինողին՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող «ՄԵՐՍԵԴԵՍ-ԲԵՆԶ ՍԻԷԼԷՍ 550» (MERCEDES-BENZ CLS 550) մակնիշի, 37 CR 469 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2024 թվականի հունվար ամսից մինչև 2024 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով:
       2023 թվականի հուլիսի 02-ին տեղի ունեցած պատահարի ժամանակ տրանսպորտային միջոցի վրա կրակել են, որի ղեկին եղել է Ղարիբ Խաչիկի Արասխանյանի տղան՝ Խաչատուր Ղարիբի Արասխանյանը, հարուցվել է քրեական գործ և տրանսպորտային միջոցը որպես իրեղեն ապացույց տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի հատուկ պահպանվող տարածք, որտեղ մնացել է մինչև 2024 թվականի սեպտեմբերի 24-ը, որի պատճառով չի վճարվել գույքահարկի գումարը՝ սկսած 2024թվականի հունվար ամսից (հիմք՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ՍԴ1/0124/01/23, ԴԴԱ-17-190 գրությունը, տրված 2024 թվականի սեպտեմբերի 24-ին, միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը Խաչատուր Ղարիբի Արասխանյանի առողջական վիճակի վերաբերյալ, Ղարիբ Խաչիկի Արասխանյանի առողջության վերաբերյալ եզրակացությունը, Ղարիբ Խաչիկի Արասխանյանի մեծահասակնակի ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքը, թվով հինգ լուսանկարներ):
      Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Ղարիբ Խաչիկի Արասխանյանի (//////////////////////////////////////////) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2026 թվականի սեպտեմբերի 01-ին N 15634 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

  1.Սահմանել արտոնություն Ղարիբ Խաչիկի Արասխանյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի գույքահարկի 2024 թվականի հունվար ամսից մինչև 2024 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի ընդամենը 237.880(երկու հարյուր երեսունյոթ հազար ութ հարյուր ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը կազմում է 162.000 (մեկ հարյուր վաթսուներկու հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 75.880 (յոթանասունհինգ հազար ութ հարյուր ութսուն)Հայաստանի Հանրապետության դրամ:   
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ղարիբ Խաչիկի Արասխանյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -24

ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԼՈՒՍԻՆԵ ԱՆԱՆՅԱՆ

ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԿԱՐԻՆԵ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ

ՍԱՄՍՈՆ ԷԼԲԱԿՅԱՆ

ՍԻՐԱՆՈՒՇ ՄԵԼԻՔՅԱՆ

ԽՈՍՐՈՎ ՄԵԼԻՔՅԱՆ

ԷՄՄԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԳԱԼՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՆԱՐԵԿ ԲԵԳԶԱԴՅԱՆ

ԱՍՏՂԻԿ ԲԵՅԲՈՒՏՅԱՆ

ՎԱՀԱՆ ԴԱՎԹՅԱՆ

ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ

ԿԱՐԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ

ԱՆԺԵԼԱ Մ.ՄԱԹՈՍՅԱՆ

ՍՎԵՏԼԱՆԱ ԱԴԱՄՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԼԻԶԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՎԱՐԴԱՆ ԵԴԻԳԱՐՅԱՆ

ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ՍՈՒՍԱՆՆԱ ՄՈՍՈՅԱՆ

ԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ                                                      
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(12.57 Կբ) Հիմնավորում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 5
  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner