|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 սեպտեմբերի 2024 թվականի N 185-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ №29/8 ՀԱՍՑԵԻ 125.24 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՇԻՐԱԿ-4 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող Վ. Սարգսյան փողոցի №29/8 հասցեի 125.24 (մեկ հարյուր քսանհինգ ամբողջ քսանչորս հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամաս (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N27062014-08-0018 վկայական), իսկ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շիրակ-4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում ներառված Գյումրի համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 22-ի № 124-Ա որոշմամբ հաստատված Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի հեռանկարային զարգացման գծագրով նույն հողամասը հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս։ Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, քաղաքաշինության մասին օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Փոփոխել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցի № 29/8 հասցեի 125.24 (մեկ հարյուր քսանհինգ ամբողջ քսանչորս հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը, այն համապատասխանեցնել Շիրակ-4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերին՝ նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման։
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։ |
Կողմ -15 ՍԱՄՍՈՆՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՆՈՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍԱՀԱԿՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍՈՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՌ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ ԿԱՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(977.68 Կբ)
կից նյութ |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|