|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հունիսի 2024 թվականի N 127-Ա |
2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՐՁԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
2023-2024 թվականների ընթացքում աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոն դարձած գյումրեցի մարզիկներին և նրանց մարզիչներին խրախուսելու նպատակով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի 6-րդ ենթակետի «զ» պարբերության, 8-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության Շիրակի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. 2023-2024 թվականների ընթացքում աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկներին և նրանց մարզիչներին շնորհել դրամական պարգևներ 15.190.000 (տասնհինգ միլիոն մեկ հարյուր իննսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ համաձայն հավելվածի: 2. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի 8/1/1 գործառական դասակարգման (4729) «Այլ նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -24 ՍԱՄՍՈՆՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍԱՀԱԿՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԹՈՐԳՈՄ ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՎԱՐԱԺՅԱՆ ԽԱԺԱԿ ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ՍԵՆԻԿ ՊԱՊԻԿՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՂԱՍԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԶՈՅԱ ԽԱՆԱՄԻՐՅԱՆ ԵՐՎԱՆԴ ԱՐԱՄՅԱՆ ՇԱՎԱՐՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԼԻԼԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՌ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ ԿԱՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(11.45 Կբ)
Հիմնավորում |
|
(15.87 Կբ)
Հավելված |
|
(3.18 Մբ)
Հավելված 127.1 |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|