|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հոկտեմբերի 2026 թվականի N 183-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՆԿԱՐԻՉ, ԱՆՎԱՆԻ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՍԱՄՎԵԼ ԳԱՐԵԳԻՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ «ԳՅՈՒՄՐՈՒ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ» ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2026 թվականի հուլիսի 15-ի N 96-Լ որոշման 1-ին կետով ընդունված հավելվածի 280-րդ կետով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ-ի նախագահ Սուրեն Սաֆարյանի միջնորդագիրը (համայնքապետարանում մուտքագրված 2026 թվականի սեպտեմբերի 22-ին 16874 թվագրմամբ)՝ Սամվել Գարեգինի Պետրոսյանին 75-ամյա հոբելյանի կապակցությամբ Գյումրի քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին Որոշում է. 1. ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ստեղծագործական գործունեության, կերպարվեստի և քանդակագործության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Սամվել Գարեգինի Պետրոսյանին շնորհել «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Գարեգինի Պետրոսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -28 ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱՆԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ՍԱՄՍՈՆ ԷԼԲԱԿՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ ՄԵԼԻՔՅԱՆ ԽՈՍՐՈՎ ՄԵԼԻՔՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ ՇԱՎԱՐՇ ԱՐԱՄՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱԼՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՐԵԿ ԲԵԳԶԱԴՅԱՆ ՎԱՀԱՆ ԴԱՎԹՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ Մ.ՄԱԹՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԱԴԱՄՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԼԻԶԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԵԴԻԳԱՐՅԱՆ ԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՄՈՍՈՅԱՆ ԼԵՎՈՆ ՏԻՐԱՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(15.50 Կբ)
Նախագիծ |
 |
(470.23 Կբ)
Գրություն |
 |
(1.01 Մբ)
Առդիր1 |
 |
(1.97 Մբ)
Առդիր2 |
 |
(3.66 Մբ)
Առդիր3 |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|