Այսօր: Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 157-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 սեպտեմբերի 2026 թվականի N 157-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 188Ա ՀԱՍՑԵԻ ՇԵՆՔԻ N 38 ՀԱՍՑԵԻ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ 9,6 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի N 188ա հասցեի շենքի N 38 հասցեի առևտրի սրահը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Գևորգ Կարապետի Հովսեփյանին (հիմք` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N 430794 վկայական): Քաղաքացի Գևորգ Կարապետի Հովսեփյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի N 188ա հասցեի շենքի N 38 հասցեի առևտրի սրահի կառուցման ու սպասարկման համար զբաղեցրած, 9,6 (ինն ամբողջ վեց տասնորդական) քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը վարձակալության տրամադրելու խնդրանքով: Նկատի ունենալով վերոգրյալը, հաշվի առնելով որ հողամասը գտնվում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այն որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ տրամադրել մրցույթով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 14-րդ կետի բ) ենթակետի, 45-րդ կետի ա) ենթակետի, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով քաղաքացի Գևորգ Կարապետի Հովսեփյանի դիմումը (մուտքագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանում 2026 թվականի հուլիսի 13-ին N 12645 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Քաղաքացի Գևորգ Կարապետի Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի N 188ա հասցեի շենքի N 38 հասցեի առևտրի սրահի կառուցման ու սպասարկման համար զբաղեցրած, 9,6 (ինն ամբողջ վեց տասնորդական) քառակուսի մետր մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը 10 տասը) տարի ժամկետով ուղղակի վարձակալության տրամադրել քաղաքացի Գևորգ Կարապետի Հովսեփյանին:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի ուղղակի վարձակալության վարձավճարի չափ սահմանել՝ տարեկան 360000 (երեք հարյուր վաթսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սահմանված կարգով կնքել անշարժ գույքի վարձակալության պայմանագիր (պատասխանատու` քաղաքապետարանի աշխատակազմի բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին):
4. Անշարժ գույքի վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել քաղաքացի Գևորգ Կարապետի Հովսեփյանի միջոցների հաշվին։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Գևորգ Կարապետի Հովսեփյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -26

ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԼՈՒՍԻՆԵ ԱՆԱՆՅԱՆ

ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԿԱՐԻՆԵ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ

ՍԱՄՍՈՆ ԷԼԲԱԿՅԱՆ

ՍԻՐԱՆՈՒՇ ՄԵԼԻՔՅԱՆ

ԽՈՍՐՈՎ ՄԵԼԻՔՅԱՆ

ՎԱՀԱԳՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ԷՄՄԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԳԱԼՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՆԱՐԵԿ ԲԵԳԶԱԴՅԱՆ

ԱՍՏՂԻԿ ԲԵՅԲՈՒՏՅԱՆ

ՎԱՀԱՆ ԴԱՎԹՅԱՆ

ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ

ԿԱՐԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ

ԱՆԺԵԼԱ Մ.ՄԱԹՈՍՅԱՆ

ՍՎԵՏԼԱՆԱ ԱԴԱՄՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԼԻԶԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՎԱՐԴԱՆ ԵԴԻԳԱՐՅԱՆ

ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ՎԱՀԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

ՍՈՒՍԱՆՆԱ ՄՈՍՈՅԱՆ

ԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ                                                      
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.95 Մբ) առդիր
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 8
  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner