|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հունիսի 2024 թվականի N 143-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 56-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 5-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 18/04/2024 N Կ-18042024-08-0034 որոշումը և հաշվի առնելով քաղաքացի Մարտուն Գրիգորյանի դիմումը (մուտքագրված համայնքապետարանում 2024 թվականի մայիսի 27-ին N 9244 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Լալայան փողոցի N 2/14 հասցեի 145.2 քառակուսի մետր մակերեսով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքային համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» N 56-Ա որոշումը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Մարտուն Գրիգորյանին պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -19 ՍԱՄՍՈՆՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍԱՀԱԿՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՎԱՐԱԺՅԱՆ ԽԱԺԱԿ ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ՍԵՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԶՈՅԱ ԽԱՆԱՄԻՐՅԱՆ ԵՐՎԱՆԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԼԻԼԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ ԿԱՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|