|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 սեպտեմբերի 2024 թվականի N 187-Ա |
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՐՓԵՆԻԿ ԱՂԱՍՈՒ ՄԻՐԻՄԱՆՅԱՆԻՆ (2/4 ՄԱՍ), ՀՈՎՍԵՓ ՌԱԶՄԻԿԻ ՄԻՐԻՄԱՆՅԱՆԻՆ (1/4 ՄԱՍ) ՀԵՐՄԻՆԵ ՌԱԶՄԻԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ (1/4 ՄԱՍ) ՆՎԻՐԱՏՐՎԱԾ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ ՓՈՂՈՑ № 1 ՀԱՍՑԵՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴԻ ՏԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ 35.8 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՊԱՏԿԱՆ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոց № 1 հասցեով հանրային բնակելի ֆոնդի տունը նվիրատրվել է քաղաքացիներ Արփենիկ Աղասու Միրիմանանին, Հովսեփ Ռազմիկի Միրիմանյանին և Հերմինե Ռազմիկի Խաչատրյանին (հիմք` Գյումրի համայնքի ղեկավարի 1997 թվականի օգոստոսի 30-ի N 630-Ա որոշում): Քաղաքացի Արփենիկ Միրիմանյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին նշված բնակելի տան պահպանման և սպասարկման համար, փաստացի զբաղեցրած 35.8 (երեսունհինգ ամբողջ ութ տասնորդական) քառակուսի մետր մակերեսով համայնքապատկան հողամասը ուղղակի վաճառքի միջոցով իրենց օտարելու խնդրանքով: Նկատի ունենալով, որ օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով, չեն գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, hողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով և հիմք ընդունելով քաղաքացի Արփենիկ Միրիմանյանի դիմումը` (մուտքագրված համայնքապետարանում 2024 թվականի հուլիսի 29-ին № 12773 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Քաղաքացիներ Արփենիկ Աղասու Միրիմանյանին (2/4 մաս), Հովսեփ Ռազմիկի Միրիմանյանին (1/4 մաս), Հերմինե Ռազմիկի Խաչատրյանին (1/4 մաս) ուղղակի վաճառքի միջոցով օտարել որպես ընդհանուր բաժնային սեփականություն իրենց նվիրատրված Սունդուկյան փողոց № 1 հասցեով հանրային բնակելի ֆոնդի տան պահպանման և սպասարկման համար փաստացի զբաղեցրած 35.8 (երեսունհինգ ամբողջ ութ տասնորդական) քառակուսի մետր մակերեսով համայնքապատկան հողամասը` համաձայն կից տրվող հատակագծային ուրվանկարի: 2. Օտարվող հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքով, որը հողամասի օտարման պահին կազմում է 16177 (տասնվեց հազար մեկ հարյուր յոթանասունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ` 1.0 (մեկ) քառակուսի մետրի դիմաց, ընդամենը` 579136 (հինգ հարյուր յոթանասունինը հազար մեկ հարյուր երեսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներ Արփենիկ Միրիմանյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
Կողմ -15 ՍԱՄՍՈՆՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՆՈՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍԱՀԱԿՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍՈՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՌ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ ԿԱՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(3.96 Մբ)
կից նյութ |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|