Այսօր: Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 192-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2024 թվականի N 192-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ Ա. ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑ № 11/2 ՀԱՍՑԵԻ 44.52 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ա․ Մյասնիկյան փողոցի № 9/2 հասցեի 60.0 (վաթսուն) (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 03082022-08-0049 վկայական) և Ա․ Մյասնիկյան փողոցի № 9/3 հասցեի 53.0 (հիսուներեք) (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 02082022-08-0013 վկայական) քառակուսի մետր մակերեսներով հողամասերը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Հովհաննես Արտյոմի Մկրտչյանին: Քաղաքացի Հովհաննես Արտյոմի Մկրտչյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին՝ Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 23082024-08-0071 վկայական) Ա․ Մյասնիկյան փողոցի № 11/2 հասցեի 44.52 (քառասունչորս ամբողջ հիսուներկու հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի միջոցով իրեն օտարելու խնդրանքով: Նկատի ունենալով վերոգրյալը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի դրույթների, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Հովհաննես Արտյոմի Մկրտչյանի դիմումը (մուտքագրված համայնքապետարանում 2024 թվականի հունիսի 28-ին № 11161 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Քաղաքացի Հովհաննես Արտյոմի Մկրտչյանին ուղղակի վաճառքի միջոցով օտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ա․ Մյասնիկյան փողոցի № 9/3 հասցեի 53.0 (հիսուներեք) քառակուսի մետր մակերեսով հողամասին հարակից, Ա․ Մյասնիկյան փողոցի № 11/2 հասցեի համայնքի սեփականություն հանդիսացող, կառուցապատումից ազատ, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 44.52 (քառասունչորս ամբողջ հիսուներկու հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը՝ ընդլայնման նպատակով:
2. Օտարվող հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքով, որը հողամասի օտարման պահին կազմում է 10514 (տասը հազար հինգ հարյուր տասնչորս) Հայաստանի Հանրապետության դրամ` 1.0 (մեկ) քառակուսի մետրի դիմաց, ընդամենը` 468083 (չորս հարյուր վաթսունութ հազար ութանասուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Հովհաննես Արտյոմի Մկրտչյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -15

ՍԱՄՍՈՆՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ

ՍԱՆՈՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՍԱՀԱԿՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ

ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍՈՆԱ

ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՌ

ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄԱԼԽԱՍՅԱՆ ԿԱՐԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(964.70 Կբ) կից նյութ
(13.02 Կբ) հիմնավորում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 9

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner