Գոռ Ստեփանի Ստեփանյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինողին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «ՖՈԼԿՍՎԱԳԵՆ ՊԱՍՍԱՏ ՍԻՍԻ 2.0 ԹԻ» (VOLKSWAGEN PASSAT CC 2.0 T) մակնիշի, 36 FM 018 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2019 թվականի օգոստոս ամսից մինչև 2026 թվականի հուլիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով:
Տրանսպորտային միջոցը, որը սեփականության իրավունքով պատկանում է Գոռ Ստեփանի Ստեփանյանին, 2019 թվականի հուլիսի 25-ին Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ և ՈՒլնեցի փողոցների խաչմերուկում այրվել է, որի արդյունքում մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը (հիմք՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Գևորգ Գալստյանի կողմից 2026 թվականի մայիսի 15-ին տրված N44/95/4/140456-26 տեղեկանքը, թվով երկու լուսանկարներ): Տրանսպորտային միջոցը ենթակա է հաշվառումից հանման խոտանման պատճառով:
Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի,8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Գոռ Ստեփանի Ստեփանյանի (////////////////////////////////////////////////////////////////////////////)դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2026թվականի հունիսի 09-ին N 8340 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Սահմանել արտոնություն Գոռ Ստեփանի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի գույքահարկի 2019 թվականի օգոստոս ամսից մինչև 2026 թվականի հուլիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի ընդամենը 500.346 (հինգ հարյուր հազար երեք հարյուր քառասունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը 2019 թվականի օգոստոս ամսից մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմում է 77.883 (յոթանասունյոթ հազար ութ հարյուր ութսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 27.023 (քսանյոթ հազար քսաներեք) Հայաստանի Հանրապետության ՀՀ դրամ, 2021 թվականի հունվար ամսից մինչև 2026 թվականի հուլիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար մայր գումարը կազմում է 307.085 (երեք հարյուր յոթ հազար ութսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 88.355 (ութսունութ հազար երեք հարյուր հիսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդամենը մայր գումարը կազմում է 384.968 (երեք հարյուր ութսունչորս հազար ինը հարյուր վաթսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ տույժը՝ 115.378 (մեկ հարյուր տասնհինգ հազար երեք հարյուր յոթանասունութ) Հայաստանի Հանրապետության դրամ։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գոռ Ստեփանի Ստեփանյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: