Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գրությունը (համայնքապետարանում մուտքագրված 2025 թվականի դեկտեմբերի 09-ին N 18991 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքներ պետական գրանցման վկայականներ N 19112025-08-0036 և 10112025-08-0040) Գյումրի քաղաքի Գործարանային փողոց N 32 և Գործարանային փողոց N 32/1 հասցեների համապատասխանաբար 0,229081 (զրո ամբողջ երկու հարյուր քսանինը հազար ութսունմեկ միլիոներորդական) և 0,242559 (զրո ամբողջ երկու հարյուր քառասուներկու հազար հինգ հարյուր հիսունինը միլիոներորդական) հեկտար մակերեսներով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերը մինչև կառուցապատման ավարտը անհատույց օգտագործման տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ բազմաբնակարան բնակելի շենքեր կառուցելու նպատակով:
2. Շենքերի կառուցման և հողօգտագործման պայմաններն ու պահանջները մանրամասնել համայնքի ղեկավարի որոշմամբ:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: