|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 հուլիսի 2026 թվականի N 118-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի վարչական տարածքում առկա են շինություններով զբաղեցված համայնքապատկան հողամասեր, որոնք նշված են կադաստրային քարտեզում, ծածկագրված են, սակայն ըստ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի տվյալների՝ նշված գույքերի սուբյեկտ հանդիսանում է քաղաքացի կամ իրավաբանական անձ։ Հաշվի առնելով վերոգրյալը, նշված գույքերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականության իրավունքը գրանցելու համար ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշմամբ սահմանված կարգի 2-րդ հավելվածի 39-րդ կետի 1-ին ենթակետի` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց իրավունքների ձեռքբերման փաստաթղթերի բացակայության հիմքով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզում հաշվառված ծածկագրերով հողամասերի նկատմամբ ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականության իրավունքը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -16 ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱՆԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ՍԱՄՍՈՆ ԷԼԲԱԿՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ ՄԵԼԻՔՅԱՆ ԽՈՍՐՈՎ ՄԵԼԻՔՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԱԴԱՄՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԼԻԶԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԵԴԻԳԱՐՅԱՆ ԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՀԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՄՈՍՈՅԱՆ ԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(21.48 Կբ)
հիմնավորում |
 |
(14.95 Կբ)
հավելված |
 |
(14.99 Կբ)
հավելված118 |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|