Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 142-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2024 թվականի N 142-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՃԱԿՆԴԵՂԻ ՊՈՒՆԿՏ N 153/037 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 08-001-0557-0085 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.06365 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2024 թվականի մայիսի 29-ի N 01/17/04962-2024 գրությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի մայիսի 14-ի N 2/փ-173 դրական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ճակնդեղի պունկտ N153/037 հասցեում գտնվող 08-001-0557-0085 կադաստրային ծածկագրով 0.06365 (զրո ամբողջ վեց հազար երեք հարյուր վաթսունհինգ հարյուրհազարերորդական)հեկտար մակերեսով հողամասի` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատում գործառնական նշանակության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետին և Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին` օրենքով սահմանված կարգով սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխությունը արտացոլել Գյումրի համայնքը (Գյումրի քաղաքը) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-4 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում և ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -19

ՍԱՄՍՈՆՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ

ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՍԱՀԱԿՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ

ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՎԱՐԱԺՅԱՆ ԽԱԺԱԿ

ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ՍԵՆԻԿ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԶՈՅԱ

ԽԱՆԱՄԻՐՅԱՆ ԵՐՎԱՆԴ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԼԻԼԻԹ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՄԱԼԽԱՍՅԱՆ ԿԱՐԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(11.94 Կբ) հիմնավորում
(1.25 Մբ) կից նյութ
(251.69 Կբ) գրություն
(857.51 Կբ) եզրակացություն
(3.51 Մբ) Հավելված 142.1
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 73

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner