|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 մարտի 2026 թվականի N 50-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ Ա. ՇԻՐԱԿԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ № 11/39 ՀԱՍՑԵԻ 337.3 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Քաղաքացի Հմայակ Հենրիկի Մինասյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Հմայակ Հենրիկի և Նարինե Ժորայի Մինասյաններին պատկանող (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 02022026-08-0034 վկայական), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ա. Շիրակացու փողոցի № 11/35 հասցեի հողամասը փոխանակելու այլ համայնքապատկան հողամասի հետ, քանի որ նշված հողամասում հնարավոր չէ իրականացնել կառուցապատման աշխատանքներ։ Նկատի ունենալով տարածքի քաղաքաշինական իրավիճակը, կառուցապատման նախագծի պահանջները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացի Հմայակ Հենրիկի Մինասյանի դիմումը (համայնքապետարանում մուտքագրված 2025 թվականի նոյեմբերի 27-ին N 18372 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող Գյումրի քաղաքի Ա. Շիրակացու փողոցի № 11/39 հասցեի 337.3 (երեք հարյուր երեսունյոթ ամբողջ երեք տասնորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը քաղաքացիներ Հմայակ Հենրիկի և Նարինե Ժորայի Մինասյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ Գյումրի քաղաքի Ա. Շիրակացու փողոցի № 11/35 հասցեի 337.3 (երեք հարյուր երեսունյոթ ամբողջ երեք տասնորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասի հետ փոխանակության միջոցով օտարելուն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Հմայակ Հենրիկի Մինասյանին պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -28 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՎԵՏԻՍ ԱՆԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԷԼԲԱԿՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ ԲԱՐՍԵՂՅԱՆ ԷՄՄԱ ԱՆԱՆՅԱՆ ԼԵՎՈՆ ԱՐԱՄՅԱՆ ՇԱՎԱՐՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՔՆԱՐԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԷԴԳԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԱԼՅԱ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԲԵԳԶԱԴՅԱՆ ՆԱՐԵԿ ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱՆ ՆԱԶԱՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԵԴԻԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՎԱՀԵ ՄՈՍՈՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(22.00 Կբ)
հիմնավորում |
 |
(737.52 Կբ)
կից նյութ 1 |
 |
(792.23 Կբ)
կից նյութ 2 |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|