Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 169
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 129-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2024 թվականի N 129-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպությունը Գյումրի համայնքում իրականացնում է «Հայաստանի գույները» խորագրով ջրաներկի միջազգային երկրորդ փառատոնը: Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Նորոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության (այսուհետ` կազմակերպության) նախագահ Սուրեն Սաֆարյանի համայնքի ղեկավարին ուղղված դիմումը (համայնքապետարանում մուտքագրված 2024 թվականի հունիսի 14-ին N 7236 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.                              1. Կազմակերպությանը` որպես նվիրատվություն հատկացնել 600 000 (վեց հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ` 2024 թվականի ընթացքում Գյումրի համայնքում իրականացվող «Հայաստանի գույները» խորագրով ջրաներկի միջազգային երկրորդ փառատոնի իրականացման նպատակով: 
 2. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսա- տնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի 8/4/2 գործառական դասակարգման (4819) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից` օրենքով սահմանված կարգով:
 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

   


Կողմ -24

ՍԱՄՍՈՆՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ

ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՍԱՀԱԿՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԹՈՐԳՈՄ

ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ

ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՎԱՐԱԺՅԱՆ ԽԱԺԱԿ

ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ՍԵՆԻԿ

ՊԱՊԻԿՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՂԱՍԻ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԶՈՅԱ

ԽԱՆԱՄԻՐՅԱՆ ԵՐՎԱՆԴ

ԱՐԱՄՅԱՆ ՇԱՎԱՐՇ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԼԻԼԻԹ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՌ

ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՄԱԼԽԱՍՅԱՆ ԿԱՐԵՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(18.40 Կբ) Նախագիծ
(195.81 Կբ) Գրություն
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 154

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner