|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 ապրիլի 2024 թվականի N 66-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՎՈՎ 2 (ԵՐԿՈՒ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Կազմակերպություններին անվտանգության համակարգի տեղադրման և տարեկան սպասարկման համար, որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի (4819) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից հատկացնել 665 000 (վեց հարյուր վաթսունհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: 2.Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին սույն որոշման 1-ին կետում նշված գումարների հատկացումը կատարել համապատասխան գործառական դասակարգմանը` համաձայն հավելվածի` օրենքով սահմանված կարգով: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպության տնօրեններին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -25 ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԱՐԱՄՅԱՆ ՇԱՎԱՐՇ ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԽԱՆԱՄԻՐՅԱՆ ԵՐՎԱՆԴ ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ՍԵՆԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԹՈՐԳՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՔՆԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՌ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԼԻԼԻԹ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՍԱՄՍՈՆՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՆՈՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՎԱՐԱԺՅԱՆ ԽԱԺԱԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(16.41 Կբ)
Հավելված |
|
(16.44 Կբ)
Հավելված 66.1 |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|