Այսօր: Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 379
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 102-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2026 թվականի N 102-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Նորոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությամբ, 10-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ՝ Անդրանիկ Կարապետյանի՝ գրությունը (համայնքապետարանում մուտքագրված 2026 թվականի հունիսի 29-ին N 11836 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

    1. Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքին` որպես նվիրատվություն, հատկացնել 400 000 (չորս հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ` 2026 թվականին նախատեսված բազմաբնույթ գրական միջոցառումները կազմակերպելու և իրականացնելու համար:

    2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեի 8/4/2 գործառական դասակարգման (4819) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից` օրենքով սահմանված կարգով:

    3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անդրանիկ Կարապետյանին պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -16

ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԼՈՒՍԻՆԵ ԱՆԱՆՅԱՆ

ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԿԱՐԻՆԵ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ

ՍԱՄՍՈՆ ԷԼԲԱԿՅԱՆ

ՍԻՐԱՆՈՒՇ ՄԵԼԻՔՅԱՆ

ԽՈՍՐՈՎ ՄԵԼԻՔՅԱՆ

ՍՎԵՏԼԱՆԱ ԱԴԱՄՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԼԻԶԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՎԱՐԴԱՆ ԵԴԻԳԱՐՅԱՆ

ԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ՎԱՀԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

ՍՈՒՍԱՆՆԱ ՄՈՍՈՅԱՆ

ԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ                                                      
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(237.41 Կբ) գրություն
(20.01 Կբ) հիմնավորում-նախագիծ
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 14
  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner