|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 սեպտեմբերի 2024 թվականի N 183-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ ՓՈՂՈՑԻ N 56/10 ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՇԻՐԱԿ-4 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի N 56/10 հասցեի ավտոտնակի զբաղեցրած 54,64 (հիսունչորս ամբողջ վաթսունչորս հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասի 52,29 (հիսուներկու ամբողջ քսանինը հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հատվածը՝ համաձայն էլեկտրոնային կադաստրային քարտեզի, հանդիսանում է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության հողամաս: Նշված շինությունը և հողամասը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն գրանցելու նպատակով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 22-ի N 124-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շիրակ-4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման հատակագիծը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի N 56/10 հասցեի ավտոտնակի զբաղեցրած 54,64 (հիսունչորս ամբողջ վաթսունչորս հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շիրակ-4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման հատակագծին, որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -15 ՍԱՄՍՈՆՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՆՈՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍԱՀԱԿՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍՈՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՌ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ ԿԱՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(12.63 Կբ)
հիմնավորում |
|
(1.90 Մբ)
կից նյութ |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|