|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 ապրիլի 2024 թվականի N 99-Ա |
«ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՂԱՐՍԻ ԽՃՈՒՂԻ N 20 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՑ ՄԻՆՉԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍԸ ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Գյումրի համայնքի ղեկավարին է դիմել «Տիգրան Աբգարյան մարտական պատրաստության ակումբ» հայրենասիրական, բարեգործական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) նախագահ Ժորա Աբգարյանը՝ կազմակերպությանը (հարկ վճարողի հաշվառման համարը՝ 05547574, գրանցման հասցեն՝ քաղաք Գյումրի, Սարգսյան փողոց 2-րդ նրբանցք տուն 17) անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված (հիմք՝ Գյումրի համայնքի ավագանու 2021 թվականի հունիսի 15-ի N 141-Ա որոշում) Գյումրի քաղաքի Ղարսի խճուղի N 20 հասցեի 1 (մեկ) հեկտար մակերեսով հողամասի 2023 թվականի հունվար ամսից մինչև 2024 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժանակաշրջանի անշարժ գույքի հարկի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կազմակերպությունն իր աշխատանքային գործունեության ընթացքում չունի ֆինանսական հատկացումներ: Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N822-ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով կազմակերպության նախագահ Ժորա Աբգարյանի 2024 թվականի մարտի 14-ի N 014 դիմումը՝ (համայնքապետարանում մուտքագրված 2024 թվականի մարտի 14-ին N4946թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Սահմանել արտոնություն կազմակերպությանը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված Գյումրի քաղաքի Ղարսի խճուղի N 20 հասցեի 1 (մեկ) հեկտար մակերեսով հողամասի 2024 թվականի ապրիլի 12-ի դրությամբ 2023 թվականի հունվար ամսից մինչև 2024 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի անշարժ գույքի հարկի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ, ազատելով ընդամենը անշարժ գույքի հարկի 165.533 (մեկ հարյուր վաթսունհինգ հազար հինգ հարյուր երեսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը կազմում է 159.605(մեկ հարյուր հիսունինը հազար վեց հարյուր հինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ տույժը կազմում է 5.928 (հինգ հազար ինը հարյուր քսանութ) Հայաստանի Հանրապետության դրամ: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպության նախագահին պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -20 ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ՍԵՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԴԵՎԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԹՈՐԳՈՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՌ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՍԱՄՍՈՆՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՆՈՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՎԱՐԱԺՅԱՆ ԽԱԺԱԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(242.24 Կբ)
Առդիր |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|