Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ, 5-րդ կետերով, 6-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ ենթակետերով, 16-րդ կետի 3-րդ ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 2018 թվականի մարտի 21-ի օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 5-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասով Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչումներ, անվանափոխումներ և անվանումների կանոնավորումներ կատարել համաձայն հավելված NN 1, 2, 3, 5-ի։
2. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին՝
1) իրականացնել անհրաժեշտ գործողություններ կապված անվանակոչումների և անվանափոխումների հետ այդ թվում նաև անվանատախտակների նախագծման, պատրաստման և տեղադրման աշխատանքները,
2) սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազոր մարմնին՝ անվանակոչումների և անվանափոխումների պետական գրանցում իրականացնելու համար,
3) անվանակոչումների և անվանափոխումների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության «Գյումրի-1», «Գյումրի-2» բաժանմունքներին,
3. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ ապահովելու անվանատախտակների նախագծման, պատրաստման և տեղադրման համար անհրաժեշտ վճարումը՝ համաձայն ներկայացվող ակտերի,
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2026 թվականի հուլիսի 15–ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչումներ, անվանափոխումներ և անվանումների կանոնավորումներ կատարելու մասին» №130-Ա որոշման հավելված 1-ի 43, 44, 45 կետերը։ Սույն կետով ուժը կորցրած ճանաչված կետերով անվանակոչված ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների բնութագիրը ներկայացված է՝ համաձայն N4 հավելվածի։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: