|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հունիսի 2024 թվականի N 124.1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՎՈՎ 4 (ՉՈՐՍ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Խ. Ավետիսյանի անվ. թիվ 7 երաժշտական դպրոց», «Արամ Սարգսյանի անվ. խաղերի մանակապատանեկան մարզադպրոց», «Համալիր մանակապատանեկան մարզադպրոց», «Էյլիթիա-մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) տնօրենների գրությունները՝ ուղղված Գյումրի համայնքի ղեկավարին (Գյումրու համայնքապետարան մուտքագրված` 2024 թվականի հունիսի 10-ին 10065, մայիսի 10-ին 8187, հունիսի 11-ին 10120, մայիսի 22-ին 8917 թվագրություններով)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Կազմակերպություններին գույքի ձեռքբերման և ընթացիկ վերանորոգման նպատակով որպես նվիրատվություն հատկացնել 2 021 800 (երկու միլիոն քսանմեկ հազար ութ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ` համաձայն հավելվածի: 2.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին սույն որոշման 1-ին կետում նշված գումարների հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի գործառական դասակարգման (4819) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպությունների տնօրեններին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -20 ՍԱՄՍՈՆՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԹՈՐԳՈՄ ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՎԱՐԱԺՅԱՆ ԽԱԺԱԿ ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ՍԵՆԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՂԱՍԻ ԽԱՆԱՄԻՐՅԱՆ ԵՐՎԱՆԴ ԱՐԱՄՅԱՆ ՇԱՎԱՐՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԼԻԼԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՌ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ ԿԱՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(28.24 Կբ)
Նախագիծ |
|
(291.24 Կբ)
Գրություն «Արամ Սարգսյանի անվ խաղերի մանակապատ. մարզ.դպ» |
|
(254.69 Կբ)
Գրություն Խ. Ավետիսյանի թիվ 7 երաժշ դպ |
|
(516.45 Կբ)
նախահաշիվ թիվ 7 երաժշ դպ |
|
(98.14 Կբ)
Հավելված «Էյլիթիա -մսուր մանկապարտեզ» |
|
(558.71 Կբ)
Գրություն «Էյլիթիա -մսուր մանկապարտեզ» |
|
(886.88 Կբ)
Հավելված 124.1 |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|