Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 295
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 89-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2024 թվականի N 89-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ Վ.ՍԱՐԳՍՅԱՆ ՓՈՂՈՑ N 1/9 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան փողոց 1-ին շենք N 2 հասցեի բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Անահիտ Ալբերտի Քոչարյանին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 07022024-08-0014): Քաղաքացի Անահիտ Քոչարյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին աստիճաններ կառուցելու համար հողամաս տրամադրելու խնդրանքով:
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 46.2-րդ կետի «բ» կետով, հիմք ընդունելով Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի կողմից ներկայացված հողամասի ելակետային տվյալները և քաղաքացի Անահիտ Քոչարյանի՝ համայնքի ղեկավարին ուղղված դիմումը (համայնքապետարանում մուտքագրված 2024 թվականի փետրվարի 12-ին N2740 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N29032024-08-0039 վկայական) Վ.Սարգսյան փողոց N 1/9 հասցեի 0,000852 (զրո ամբողջ ութ հարյուր հիսուներկու միլիոներորդական) հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությամբ հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրել քաղաքացի Անահիտ Ալբերտի Քոչարյանին 20 (քսան) տարի ժամկետով, տարեկան 25560 (քսանհինգ հազար հինգ հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ վարձավճարով, աստիճաններ կառուցելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Անահիտ Քոչարյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -19

ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ՍԵՆԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԴԵՎԱՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԹՈՐԳՈՄ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍՈՆԱ

ՄԱԼԽԱՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՌ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ

ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ

ՍԱՀԱԿՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՍԱՄՍՈՆՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ

ՍԱՆՈՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՎԱՐԱԺՅԱՆ ԽԱԺԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.05 Մբ) Առդիր
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 60

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner