Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 160-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 1–ին կետի 1-ին ենթակետի «8 186 368 700 (ութ միլիարդ հարյուր ութսունվեց միլիոն երեք հարյուր վաթսունութ հազար յոթ հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «8 116 900 700 (ութ միլիարդ մեկ հարյուր տասնվեց միլիոն ինը հարյուր հազար յոթ հարյուր)» թվով և բառերով,
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «10 431 140 000(տասը միլիարդ չորս հարյուր երեսունմեկ միլիոն հարյուր քառասուն հազար)» թիվը և բառերը փոխարինել «10 361 672 000(տասը միլիարդ երեք հարյուր վաթսունմեկ միլիոն վեց հարյուր յոթանասուներկու հազար)» թվով և բառերով:
2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ` հավելված) 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ հատվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1,2,3,4, հավելվածների:
3.Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ կատարել համապատասխան փոփոխությունները՝ օրենքով սահմանված կարգով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: