|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 հունիսի 2025 թվականի N 31-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի, 27-33-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի կողմից ներկայացված Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեի նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, ծախսերի և եկամուտների հետևյալ հաշվեկշռվածությամբ՝ 1) ընդամենը եկամուտներ՝ 9 193 112 100 (ինը միլիարդ մեկ հարյուր իննսուներեք միլիոն մեկ հարյուր տասներկու հազար մեկ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում․ ա.եկամուտներ՝ 7 858 944 600(յոթ միլիարդ ութ հարյուր հիսունութ միլիոն ինը հարյուր քառասունչորս հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ սեփական եկամուտներ՝ 2 681 544 300 (երկու միլիարդ վեց հարյուր ութսունմեկ միլիոն հինգ հարյուր քառասունչորս հազար երեք հարյուր)Հայաստանի Հանրապետության դրամ, պաշտոնական դրամաշնորհներ՝ 5 177 400300 (հինգ միլիարդ մեկ հարյուր յոթանասունյոթ միլիոն չորսհարյուր հազար երեք հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ բ. տարեսկզբի ազատ մնացորդ՝ 1 334 167 500 (մեկ միլիարդ երեք հարյուր երեսունչորս միլիոն մեկ հարյուր վաթսունյոթ հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, 2) ծախսեր՝ 9 193 112 100 (ինը միլիարդ մեկ հարյուր իննսուներեք միլիոն մեկ հարյուր տասներկու հազար մեկ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ։ 2. Սահմանել որ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարը Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման ընթացքում կարող է կատարել վերաբաշխումներ բյուջեով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 10%-ի սահմաններում, սույն որոշումով հաստատված ծախսերի գործառական դասակարգման առանձին խմբերի և ենթախմբերի, ինչպես նաև ենթախմբերի ներսում, այն պայմանով, որ թույլ չտրվի սույն որոշմամբ յուրաքանչյուր ենթախմբի գծով նախատեսված հատկացումների կրճատում ոչ ավել, քան 20%-ի չափով կամ ավելացում 35%-ից ավելի չափով: 3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին սույն որոշմամբ հաստատված հատկացումների սահմաններում. 1) համայնքի ավագանու մշտական գործող համապատասխան հանձնաժողովի ներկայացմամբ հաստատել սոցիալական ծրագրերով նախատեսված ծառայությունների և շահառուների ցանկն ու կազմակերպել վճարումների կատարումը, 2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այլ ծախսերի (միջոցառումների կազմակերպում), նվիրատվությունների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը և ծախսերի իրականացումը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 01-ից: |
Կողմ -33 ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱՆԱՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՍԵԴՐԱԿ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ՍԱՐԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԷՄՄԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ ՇԱՎԱՐՇ ԱՐԱՄՅԱՆ ՔՆԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱԼՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՐԵԿ ԲԵԳԶԱԴՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ՎԱՀԱՆ ԴԱՎԹՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԱԴԱՄՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԼԻԶԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԵԴԻԳԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԻՐԶՈՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՀԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՄՈՍՈՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(70.67 Կբ)
գրություն |
 |
(221.44 Կբ)
եզրակացություն |
 |
(23.11 Կբ)
հիմնավորում |
 |
(5.16 Մբ)
Հավելված |
 |
(372.67 Կբ)
Հավելված |
 |
(6.13 Մբ)
Ուղերձ |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|