|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 փետրվարի 2026 թվականի N 13-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի գրությունը (համայնքապետարանում մուտքագրված 2026 թվականի հունվարի 13-ին N 304 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ 2025 թվականի դեկտեմբերի 15-19-ն իրականացված իրավական հսկողության արդյունքում կազմված 2025 թվականի դեկտեմբերի 26 -ի թիվ ԻՀ 03 արձանագրությունը (այսուհետ՝ արձանագրություն)՝ համաձայն հավելվածի: 2. Արձանագրության քննարկման արդյունքում հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինողին՝ ձեռնարկել քայլեր արձանագրված թերությունները հնարավորինս արագ վերացնելու ուղղությամբ: |
Կողմ -26 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՎԵՏԻՍ ԱՆԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԷԼԲԱԿՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ ԲԱՐՍԵՂՅԱՆ ԷՄՄԱ ԱՆԱՆՅԱՆ ԼԵՎՈՆ ԱՐԱՄՅԱՆ ՇԱՎԱՐՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՔՆԱՐԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԷԴԳԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԱԼՅԱ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԲԵԳԶԱԴՅԱՆ ՆԱՐԵԿ ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՆԱԶԱՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԶԱ ԵԴԻԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՎԱՀԵ ՄՈՍՈՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.89 Մբ)
առդիր |
 |
(23.44 Կբ)
նախագիծ-հիմնավորում |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|