Այսօր: Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 3-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 փետրվարի 2026 թվականի N 3-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 160–Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերի, 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի  Հանրապետության  Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 160-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները. 

1) 1–ին կետի 1-ին ենթակետի «7 582 105 500 (յոթ միլիարդ հինգ հարյուր ութսուներկու միլիոն մեկ հարյուր հինգ հազար հինգ հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «7 779 359 800  (յոթ միլիարդ յոթ հարյուր յոթանասունինը միլիոն երեք հարյուր հիսունինը  հազար ութ հարյուր)» թվով և բառերով,

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «7 582 105 500 (յոթ միլիարդ հինգ հարյուր ութսուներկու միլիոն մեկ հարյուր հինգ հազար հինգ հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «10  024 131 100 (տասը միլիարդ քսանչորս միլիոն մեկ հարյուր երեսունմեկ  հազար մեկ  հարյուր)» թվով և բառերով:

2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ` հավելված) 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ հատվածները  շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն  NN 1,2,3,4, հավելվածների:                                                                   

3. Հավելվածը լրացնել  5-րդ, 6-րդ հատվածներով` համաձայն  N5 և N6 հավելվածների.                                                                                                 

1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026  թվականի բյուջեի (այսուհետ` բյուջե) տարեսկզբի ազատ մնացորդը` 2 244 771 300 (երկու միլիարդ  երկու հարյուր քառասունչորս  միլիոն յոթ հարյուր յոթանասունմեկ հազար երեք հարյուր ) Հայաստանի Հանրապետության  դրամ է, որից` վարչական մասի մնացորդը`  1 467 018 700  (մեկ միլիարդ չորս հարյուր վաթսունյոթ միլիոն տասնութ  հազար յոթ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, ֆոնդային մասի մնացորդը`  777 752 600 (յոթ հարյուր յոթանասունյոթ միլիոն յոթ հարյուր հիսուներկու հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ,

2) բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդից  227 949 500 (երկու հարյուր քսանյոթ միլիոն ինը հարյուր քառասունինը հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամն ուղղել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեով ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ելքերին՝ առկա պարտավորությունների կատարմանը,

3) բյուջեի  տարեսկզբի ազատ մնացորդից  2 016 821 800 (երկու միլիարդ տասնվեց միլիոն ութ հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամն ուղղել  բյուջեի ֆոնդային մաս:

4.Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ կատարել համապատասխան փոփոխությունները՝ օրենքով սահմանված կարգով:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

                                                                                                                                                                                                                                                                                                           

 

 


Կողմ -29

ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԼՈՒՍԻՆԵ ԱՆԱՆՅԱՆ

ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԿԱՐԻՆԵ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ

ՍԱՄՍՈՆ ԷԼԲԱԿՅԱՆ

ՍԻՐԱՆՈՒՇ ՄԵԼԻՔՅԱՆ

ՎԱՀԱԳՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ԷՄՄԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ

ՇԱՎԱՐՇ ԱՐԱՄՅԱՆ

ՔՆԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԳԱԼՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱՐԵԿ ԲԵԳԶԱԴՅԱՆ

ԱՍՏՂԻԿ ԲԵՅԲՈՒՏՅԱՆ

ՎԱՀԱՆ ԴԱՎԹՅԱՆ

ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ

ՍՎԵՏԼԱՆԱ ԱԴԱՄՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԼԻԶԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՎԱՐԴԱՆ ԵԴԻԳԱՐՅԱՆ

ԱՐՏԱԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ՎԱՀԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

ՍՈՒՍԱՆՆԱ ՄՈՍՈՅԱՆ

ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

ԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(31.25 Կբ) հիմնավորում
(226.87 Կբ) հավելված
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 26
  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner