Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 163-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2024 թվականի N 163-Ա

«ԴԱՇԻՆՔ` ՀԱՆՈՒՆ ԿԱՅՈՒՆ ԵՎ ԿԱՆԱՉ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ» ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՆԵՐԴՐՄԱՆ/ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ» կառավարման ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել թվով 10 (տասը) էլեկտրականավտոբուս: Համաձայն պայմանագրի ավտոբուսները մատակարարվել են սույն թվականի հուլիս ամսին, մինչդեռ Հարկային օրենսգրքում 2023 թվականի նոյեմբերի 16-ին կատարվել է փոփոխություն, համաձայն որի սահմանվում է 2 տոկոս դրույքաչափով բնապահպանական հարկ, որը լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում մատակարարի համար, լրացուցիչ գումարը կազմում է 12 333 000 (տասներկու միլիոն երեք հարյուր երեսուներեք հազար) Հայաստանի Հանրապետության դրամ Վանաձոր և Գյումրի համայնքների համար, որը հավասարաչափ կբաժանվի երկու համայնքների միջև։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք կատարել փոփոխություն Վանաձոր և Գյումրի համայնքների միջև 2021 թվականի հունիսի 29-ին կնքված համաներդրման պայմանագրում՝ ավելացնելով Գյումրի համայնքի համաներդրման չափը 6 166 500 (վեց միլիոն հարյուր վաթսունվեց հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամով։
  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ա.Փելեշյանի՝ Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված գրությունը (համայնքապետարանում մուտքագրված 2024 թվականի օգոստոսի 1-ին 12955 թցագրմամբ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. «ԴԱՇԻՆՔ` հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրով նախատեսված բաղադրիչների իրականացման համար, որպես համաներդրում/համաֆինանսավորում/ հատկացնել 6 166 500 (վեց միլիոն հարյուր վաթսունվեց հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսա- տնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024թվականի բյուջեի 1/6/1 գործառական դասակարգման (4637) «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայքների ոչ առևտրային կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից` օրենքով սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -19

ՍԱՄՍՈՆՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ

ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՍԱՀԱԿՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՊԱՊԻԿՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՔՆԱՐԻԿ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԼԻԼԻԹ

Մ.ՄԱԹՈՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ

ԲԵԳԶԱԴՅԱՆ ՆԱՐԵԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՊԱՐԳԵՎ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՌ

ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԴԵՎԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(36.50 Կբ) Հիմնավորում
(105.97 Կբ) Առդիր
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 162

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner