Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող, (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 12082025-08-0056) Պ.Սևակի փողոց N 8 շենք, 1/2 հասցեի 89,8 (ութսունինը ամբողջ ութ տասնորդական) քառակուսի մետր մակերեսով տարածքը մրցութով՝ 20 (քսան) տարի ժամկետով, տրամադրել վարձակալության՝ սպասարկման սրահ կազմակերպելու նպատակով:
2. Հիմք ընդունելով «Ֆուլ Քոնսալթինգ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սույն որոշման 1-ին կետում նշված գույքի շուկայական վարձավճարի արժեքի գնահատման վերաբերյալ եզրակացությունը (գնահատման հաշվետվություն N FCG1125-0001)՝ մրցույթի մեկնարկային վարձավճարի չափ սահմանել ամսական՝ 130000 (մեկ հարյուր երեսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: