Այսօր: Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 191-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2026 թվականի N 191-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՐԱԿ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ 1992-1995 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետի ը պարբերությունով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Չադրյանի համայնքի ղեկավարին ուղղված 2026 թվականի հոկտեմբերի 08-ի զեկուցագիրը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի Շիրակ գերեզմանատան՝ 1992-1995 թվականների Արցախյան պատերազմի ժամանակ զոհված ազատամարտիկների զինվորական պանթեոնի ամբողջականացման համար հատկացնել 5 072 682 (հինգ միլիոն յոթանասուներկու հազար վեց հարյուր ութսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ:

2. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեի 8/2/7 գործառական դասակարգման՝ (5112) «Շենքերի և շինությունների շինարարություն» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -26

ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԼՈՒՍԻՆԵ ԱՆԱՆՅԱՆ

ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԿԱՐԻՆԵ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ

ՍԱՄՍՈՆ ԷԼԲԱԿՅԱՆ

ՍԻՐԱՆՈՒՇ ՄԵԼԻՔՅԱՆ

ԽՈՍՐՈՎ ՄԵԼԻՔՅԱՆ

ՎԱՀԱԳՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ՇԱՎԱՐՇ ԱՐԱՄՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԳԱԼՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՆԱՐԵԿ ԲԵԳԶԱԴՅԱՆ

ՎԱՀԱՆ ԴԱՎԹՅԱՆ

ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ

ԿԱՐԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ

ԱՆԺԵԼԱ Մ.ՄԱԹՈՍՅԱՆ

ՍՎԵՏԼԱՆԱ ԱԴԱՄՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԼԻԶԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՎԱՐԴԱՆ ԵԴԻԳԱՐՅԱՆ

ԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ՍՈՒՍԱՆՆԱ ՄՈՍՈՅԱՆ

ԼԵՎՈՆ ՏԻՐԱՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ                                                      
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(19.74 Կբ) հիմնավորում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 11
  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner