Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 299
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 85-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2024 թվականի N 85-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ Պ.ՊՌՈՇՅԱՆ ՓՈՂՈՑԻ № 73/13 ՀԱՍՑԵԻ 47.31 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ, Պ.ՊՌՈՇՅԱՆ ՓՈՂՈՑԻ № 73/14 ՀԱՍՑԵԻ 7.86 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ, Պ.ՊՌՈՇՅԱՆ ՓՈՂՈՑԻ № 73/16 ՀԱՍՑԵԻ 96.55 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պ.Պռոշյան փողոցի 73/12 հասցեի 248.57 (երկու հարյուր քառասունութ ամբողջ հիսունյոթ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացիներ Գրիգոր Ստյոպայի Մկրտչյանին և Քնարիկ Ռուբիկի Փահլևանյանին (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 11082021-08-0038 վկայական):
  Քաղաքացիներ Գրիգոր Ստյոպայի Մկրտչյանը և Քնարիկ Ռուբիկի Փահլևանյանը դիմել են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող Պ. Պռոշյան փողոցի № 73/13 հասցեի (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 03042024-08-0037 վկայական) 47.31 (քառասունյոթ ամբողջ երեսունմեկ հարյուրերորդական) քառակուսի մետր, Պ.Պռոշյան փողոցի № 73/14 հասցեի (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N02042024-08-0016 վկայական) 7.86 (յոթ ամբողջ ութսունվեց հարյուրերորդական) քառակուսի մետր և Պ.Պռոշյան փողոցի № 73/16 հասցեի (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 28032024-08-0028 վկայական) 96.55 (իննսունվեց ամբողջ հիսունհինգ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսներով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով իրենց օտարելու խնդրանքով:
 Նկատի ունենալով վերոգրյալը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի դրույթների, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Գրիգոր Ստյոպայի Մկրտչյանի դիմումը (մուտքագրված համայնքապետարանում 2024 թվականի ապրիլի 01-ին 6044 թվագրմամբ)`Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Քաղաքացիներ Գրիգոր Ստյոպայի Մկրտչյանին և Քնարիկ Ռուբիկի Փահլևանյանին ուղղակի վաճառքի միջոցով օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պ.Պռոշյան փողոցի №73/12 հասցեի 248.57 (երկու հարյուր քառասունութ ամբողջ հիսունյոթ հարյուրերոր դական) քառակուսի մետր մակերեսով հողամասին հարակից, Պ.Պռոշյան փողոցի №73/13 հասցեի 47.31 (քառասունյոթ ամբողջ երեսունմեկ հարյուրերորդական) քառակուսի մետր, Պ.Պռոշյան փողոցի № 73/14 հասցեի 7.86 (յոթ ամբողջ ութսունվեց հարյուրերորդական) քառակուսի մետր և Պ.Պռոշյան փողոցի № 73/16 հասցեի 96.55 (իննսունվեց ամբողջ հիսունհինգ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսներով համայնքի սեփականություն հանդիսացող, կառուցապատումից ազատ, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերը՝ ընդլայնման նպատակով:
2.Օտարվող հողամասերի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքով, որը հողամասի օտարման պահին կազմում է 10514 (տասը հազար հինգ հարյուր տասնչորս) Հայաստանի Հանրապետության դրամ` 1.0 (մեկ) քառակուսի մետրի դիմաց, ընդամենը` համապատասխանաբար 497417 (չորս հարյուր իննսունյոթ հազար չորս հարյուր տասնյոթ), 82640 (ութսուներկու հազար վեց հարյուր քառասուն) և 1015126 (մեկ միլիոն տասնհինգ հազար մեկ հարյուր քսանվեց) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Գրիգոր Ստյոպայի Մկրտչյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -17

ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ՍԵՆԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍՈՆԱ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՄԱԼԽԱՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՌ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ

ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ

ՍԱՀԱԿՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՍԱՄՍՈՆՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ

ՍԱՆՈՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

Դեմ -2

ՂԱԶԱՐՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՂԱՍԻ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.34 Մբ) Առդիր
(799.37 Կբ) Առդիր
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 70

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner