Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 303
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 100-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2024 թվականի N 100-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԼԻՍԻՆՅԱՆ ՓՈՂՈՑ N 15 ՀԱՍՑԵԻ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԸ «ԴԵՊԻ ԱՌԱՋ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ /ՄՇՏԱԿԱՆ/ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Գյումրի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի N 29-Ա որոշումը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի և «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպության միջև կնքված համագործակցության մասին հուշագիրը և Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի գրությունը (մուտքագրված համայնքապետարանում 2024 թվականի փետրվարի 02-ին N 2070 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 11042024-08-0013) Լիսինյան փողոց N 15 հասցեի 1653,8 (մեկ հազար վեց հարյուր հիսուներեք ամբողջ ութ տասնորդական) քառակուսի մետր մակերեսով կիսակառույց շենքը, և դրա պահպանման ու սպասարկման համար զբաղեցված բնակավայրերի նպատակային նշանակության հողերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,10682 (զրո ամբողջ տասը հազար վեց հարյուր ութսուներկու հարյուրհազարերորդական) հեկտար մակերեսով հողամասը անհատույց /մշտական/ օգտագործման տրամադրել «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությանը, շենքը լրակառուցելու, ուժեղացնելու և սոցիալական բնակարանների վերածելու նպատակով:
2. Շենքը լրակառուցելուց և ուժեղացնելուց հետո սոցիալական բնակարանները հանձնել համայնքին, որպես սեփականություն, իսկ առաջին հարկը թողնել կազմակերպությանը սոցիալ-կրթական և արտադրական նպատակներով օգտագործելու համար:
3. Շենքի կառուցման և հետագա շահագործման պայմաններն ու պահանջները մանրամասնել Գյումրի համայնքի ղեկավարի որոշմամբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԴԵՊԻ ԱՌԱՋ» բարեգործական հասարակական կազմակերպությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -20

ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ՍԵՆԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԴԵՎԱՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԹՈՐԳՈՄ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍՈՆԱ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՄԱԼԽԱՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՌ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ

ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ

ՍԱՀԱԿՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՍԱՄՍՈՆՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ

ՍԱՆՈՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՎԱՐԱԺՅԱՆ ԽԱԺԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.82 Մբ) Առդիր
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 66

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner